Շատ հիվանդներ ցավ եւ գերզգայնություն են ունենում ձեռքերում կարպալ թունելի վիրահատությունից հետո: Ըստ Մեյո հիվանդանոցի ֆիզիոթերապեւտ բժիշկ Զանել Վան Օթերլոյի` հետվիրահատական ​​ցավը չի ազդում կարպալ թունելի վիրահատության արդյունքի վրա, բայց կարող է տեւել մինչեւ 9 ամիս եւ բացասաբար ազդել հիվանդի կյանքի որակի վրա:

Ուլտրաձայնային թերապիան կարող է արագացնել առողջացման գործընթացը կարպալ թունելի վիրահատությունից հետո, պնդում է մասնագետը:

«Մեր ուլտրաձայնային ապարատի վերափոխիչ գլխիկի ներսում փոքր բյուրեղ կա, որը վայրկյանում ավելի քան 20.000 իմպուլս է արտադրում,- պատմում է բժիշկ Վան Օթերլոոն:- Այդպիսի բարձր հաճախականությունն օգնում է քայքայել սպիային հյուսվածքը, որն առաջացել է կարպալ թունելում վիրահատությունից հետո: Տաքացումը եւս բարելավում է արյան շրջանառությունն այդ շրջանում: Այդ ալիքները վերածվում են ջերմային ալիքների: Արյան շրջանառության ուժգնացումը մեծացնում է շրջանի կողմից ստացվող սննդանյութերի քանակը»:

Մասնագետի խոսքով` հիվանդների մեծ մասի մոտ ուլտրաձայնային թերապիայի 3-4 նստաշրջանից հետո բարելավում է նկատվում: Ընդհանուր առմամբ, կարպալ թունելի վիրահատությունից հետո լիարժեք վերականգնումը կարող է տեւել մինչև մեկ տարի: