Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Annals of the American Thoracic Society գիտական ամսագրում, համեմատում է ասթմայի տարածվածությունը COVID-19-ի ծանր տեսքով հոսպիտալացված հիվանդների շրջանում: Համալսարանական 15 ուսումնասիրությունների տվյալները ուսումնասիրելուց եւ համապատասխան բնակչության շրջանում ասթմայի տարածվածությունը հաշվի առնելուց հետո գիտնականները ցանկացել են հասկանալ` արդյո՞ք ասթման ռիսկի գործոն է նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքում:
Ըստ Contagionlive.com-ի` University of Colorado’s Anschutz Medical Campus-ի հետազոտողները պարզել են, որ COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների շրջանում ասթմատիկների մասնաբաժինը նույնն է, ինչ ասթմայի տարածվածությունը բնակչության շրջանում: Այս արդյունքը կտրուկ հակադրվում է գրիպին, որով ասթմատիկ հիվանդներն հոսպիտալացվածների 20 տոկոսն են կազմում ԱՄՆ-ում:
Սա նշանակում է, որ ասթմա ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ հիվանդանոցում հայտնվեն բարդ COVID-19-ով, քան ասթմա չունեցող մարդիկ: Դա կարող է պայմանավորված լինել շնչառական համակարգի էպիթելիում ACE2 ընկալիչների բաշխմամբ: ACE2-ն ընկալիչ է, որին միանում է կորոնավիրուսը: Համարվում է, որ շաքարային դիաբետով եւ հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ ACE2- ի էքսպրեդիան մեծանում է, ինչը նրանց ավելի զգայուն է դարձնում վիրուսի նկատմամբ:
Հետազոտողների կարծիքով` հնարավոր է, որ ասթմայի դեմ կորտիկոստերոիդների ընդունումը նվազեցնում է ACE2-ի էքսպրեսիան, ինչն այդ հիվանդներին պակաս զգայուն է դարձնում կորոնավիրուսի նկատմամբ: Բացի այդ, ալերգիկ ասթմայով տառապող մարդկանց մոտ ACE2 էքսպրեսիան նվազում է` անկախ նրանց ստացած դեղերից:
Ուսումնասիրության հեղինակները նախազգուշացնում են, որ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ` հասկանալու համար, թե որքանով է կորոնավիրուսը վտանգավոր ասթմայով տառապող մարդկանց համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ եթե նույնիսկ ասթմատիկները ռիսկային խումբ չհամարվեն, նրանց մոտ կարող է ծանր ընթացքով COVID-19 լինել:






