Մարդկանց վրա փորձարկել են առաջին պորտատիվ ՄՌՏ-սքաները, որը կարելի է տեղափոխել եւ կիրառել հենց պացիենտի անկողնու մոտ: Հետազոտության խոստումնալից արդյունքները հրապարակվել են JAMA Neurology գիտական ամսագրում:
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, սովորական ՄՌՏ-սքաներներն օգտագործում են հզոր մագնիսական դաշտեր, այդ պատճառով դրանց կիրառման համար անհրաժեշտ են անվտանգության խիստ միջոցներ ձեռնարկել: Հենց այդ պատճառով դրանք շարժական չեն:
Սակայն մասնագետները մշակել են սքաներ, որը կիրառում է ավելի քիչ մագնիսական դաշտ, ինչի շնորհիվ հնարավոր է օպերատիվորեն անել գլխուղեղի որակյալ լուսանկարներ ռենտգենոլոգիական բաժանմունքից դուրս:
Յելի համալսարանի գիտնականները նոր սարքի արդյունավետությունը ստուգել են 30 պացինետի վրա: Պացիենտների անկողինների մոտ արված ՄՌՏ լուսանկարները օգնել են 29 պացիենտի գլխուղեղում տարբեր խախտումներ հայտնաբերել՝ ուռուցքներ, ինսուլտի օջախներ:
Հետազոտությունը նաեւ օգնել է գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը 20 պացիենտների գլխուղեղի վրա, որոնք գտնվել են վերակենդանացման բաժանմունքում, եւ անհնար է եղել նրանց տոմոգրաֆիայի ուղարկելը: Նրանցից 8-ի մոտ հայտնաբերվել են սուր նյարդաբանական շեղումներ՝ կապված վարակի հետ:
Սակայն հետագա հետազոտություններ են պետք նոր սքաների զանգվածային արտադրման համար:






