Ամերիկացի գիտնականները պատմել են մեծահասակների համար կորոնավիրուսի նոր վտանգավոր հետեւանքի մասին: Ինչպես հայտնում են ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնները, մեծահասակների մոտ եւս կարող է զարգանալ բորբոքային համախտանիշ, որն ավելի վաղ գտնվել է երեխաների մոտ:
MIS-A համախտանիշը համարվում է երեխաների եւ դեռահասների մոտ կորոնավիրուսի ծանր բարդացումներից մեկը: Այդ համախտանիշով պացիենտների մոտ առաջանում են սրտի եւ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ. պացիենտները բողոքում են առիթմիայից, որովայնի հատվածում ցավերից եւ ջերմությունից:
Գրանցվել է 21-50 տարեկան պացիենտների շրջանում արդեն 16 նման դեպք, որոնց թվում՝ 7 տղամարդ եւ 9 կին: 9 պացիենտների մոտ չեն եղել քրոնիկ ուղեկցող հիվանդություններ, 6-ի մոտ եղել է ճարպակալում, 1-ի մոտ՝ վատ վերահսկվող 2-րդ տիպի դիաբետ, 2-ի մոտ՝ հիպերտոնիա, 1-ի մոտ՝ քնի օբստրուկտիվ ապնոէ: 8 պացիենտի մոտ եղել են ռեսպիրատոր հիվանդությունների փաստագրված ախտանիշներ մինչեւ MIS-A-ի զարգացումը, իսկ 8-ի մոտ չեն եղել:






