ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելի մեծ է, քան վկայում է պաշտոնական վիճակագրությունը՝ պարզել են Փենսիլվանիայի համալարսանի գիտնականները: Կորոնավիրուսից մահացել է ավելի քան 200 000 ամերիկացի, հայտնում է  medRxiv-ը:

Մասնագետները պարզել են, որ ամենից շատ մահացություն է գրանցվում շրջաններում, որտեղ մարդկանց եկամուտներն անհավասար են, բնակչությունը խիտ բնակեցված է, ինչպես նաեւ այնտեղ, որտեղ ապրում են շատ սեւամորթներ: Դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր ապրում են սոցիալական-տնտեսական անբարենպաստ պայմաններում, հատկապես խոցելի են պանդեմիայի հետեւանքների նկատմամբ:

Գիտնականների խոսքով՝ մահացության բարձր ցուցանիշ է գրանցվել նաեւ նրանց շրջանում, ովքեր կարանտինի կամ վարակվելու վախի պատճառով հնարավորություն չեն ունեցել դիմել բուժօգնության այլ հիվանդությունների բուժման համար, ինչն էլ հանգեցրել է մահվան: