Կորոնավիրուսային վարակով բնորոշ ախտանիշներից մեկը հոտառության եւ համի կորուստն է։ Այս ախտանիշները կարող են պահպանվել բավականին երկար, նույնիսկ առողջանալուց հետո։ Նոր հետազոտությունը, սակայն, ցույց է տվել, որ COVID-19-ից ապաքինվածները երբեմն «երեւակայական հոտեր» են զգում, որոնք իրականում չկան, եւ գրեթե միշտ դրանք տհաճ հոտեր են։
Որոշ ապաքինվածներ գանգատվում են, որ հաճախ զգում են ծխախոտի կամ նեխուկի հոտ, իսկ նախկինում հաճելի բույրերը՝ թարմ հացի հոտի նման, սկսել են տհաճ թվալ։ Այս խանգարումը հայտնի է որպես ֆանտոսմիա, եւ այն ավելի տարածված է, քան կարող էր թվալ․ որոշ տվյալներով՝ այն ընդգրկում է կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների երրորդ մասին։ Դրա զարգացման պատճառն այն է, որ վիրուսն ախտահարում է քթի միջի նյարդերը եւ լեզվի վրայի համային ռեցեպտորները։
Բացառված չէ նաեւ, որ վիրուսը, հավանաբար, վնասում է ուղեղի այն գոտիները, որոնք պատասխանատու են հոտերի ընկալման համար, եւ սա մեծացնում է հոտառության ու համի կորստի տեւողությունը։
Մասնագետների խոսքով՝ անհրաժեշտ է մարզել եւ խթանել սեփական ռեցեպտորները։ Եթե տեղի է ունեցել հոտառության կամ համի կորուստ, անհրաժեշտ է օրական երկու անգամ հոտոտել ծանոթ, մաքուր բույրերը, ինչպես, օրինակ, կիտրոնի, վարդի, էվկալիպտի։






