Վիտամին D-ն կարեւոր դեր է խաղում օրգանիզմում` ամրացնելով ոսկորները եւ աջակցելով իմունային համակարգի աշխատանքին: Ըստ նոր հետազոտության` այս վիտամինի պակասությունը կարող է ճարպակալման եւ նյութափոխանակության հավասարակշռության խախտման հանգեցնել ճարպի կուտակման եւ մարմնի աճի միջեւ:
Ինչպես հայտնում է The Times of India-ն, Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքում պարզվել է, որ վիտամին D-ի մակարդակի եւ նյութափոխանակության հավասարակշռության միջեւ կապ կա: Մարդիկ, ովքեր այս վիտամինի պակաս ունեն, ունեն նաեւ տրիգլիցերիդների եւ խոլեստերինի բարձր մակարդակ, ինչը նյութափոխանակության անհավասարակշռության նշան է եւ կարող է կարդիոնյութափոխանակության հիվանդությունների հանգեցնել: Մասնագետները նշում են, որ վիտամին D-ն կարեւոր դեր է խաղում էներգիայի աճի հարցում, այլ ոչ թե ճարպի կուտակման:
Հետազոտողները ստուգել են վիտամինի պակասության ազդեցությունը Դանիո-ռերիո ձկների վրա: Ձկների առաջին խումբը հավելանյութ է ստացել առանց վիտամին D-ի, երկրորդ խումբը` վիտամին D-ով, իսկ երրորդ խումբը վերահսկիչն էր: 4 ամիս անց մասնագետները չափել են ոսկորների աճը, խտությունը, տրիգլիցերիդների, խոլեստերինի, վիտամին D-ի մակարդակը, ճարպի արտադրության, պահպանման եւ մոբիլիզացման հետ կապված նյութափոխանակության հիմնական ուղիները եւ աճի խթանումը:
D վիտամինի պակաս ունեցող ձկներն ավելի փոքր էին եւ ճարպի ավելի մեծ պաշարով: Հետաքրքիր է, որ վիտամին D-ի պակասության բացասական ազդեցությունը վիտամին D-ով հավելումներ ընդունելուց հետո փոխվել է, չնայած ոչ` ամբողջությամբ:






