COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների 82%-ը նյարդաբանական ախտանիշներ է ունենում. հետազոտություն: Այս մասին ասվում է Annals of Clinical and Translational Neurology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Հետազոտության հեղինակները վերլուծել են կորոնավիրուսով ավելի քան 500 պացիենտի տվյալներ:
Պացիենտների 8%-ի մոտ հայտնաբերվել է առնվազն մեկ նյարդաբանական ախտանիշ:
Ամենից հաճախ պացիենտները բողոքել են մկանային ցավերից (45%), գլխացավից (38%), գրեթե մեկ երրորդը հայտնել է գլխապտույտի եւ էնցեֆալոպատիայի, գիտակցության ցրված վիճակի մասին: 16%-ի մոտ նկատվել է համային զգացողությունների խախտում, 11%-ի մոտ կորել է հոտառությունը:
Հետաքրքիր է, որ 42% պացիենտների մոտ ախտանիշները հայտնվել են մինչեւ հոսպիտալացումը, իսկ 63%-ի մոտ՝ արդեն հիվանդանոցում:






