Ավստրալիայից հետազոտողները նոր թեստ են առաջարկել գլխուղեղի եւ պարանոցի քաղցկեղի ախտորոշման համար: Այդ թեստի օգնությամբ 80 տոկոս ճշգրտությամբ կարող է ախտորոշել քաղցկեղը վաղ փուլում: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է  British Journal of Cancer ամսագրում:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ հետազոտությանը մասնակցել է 181 պացիենտ, որոնց մոտ բժիշկները գլխուղեղի եւ պարանոցի քաղցկեղի վաղ փուլ են կասկածել: Գիտնականները վերլուծել են օդը, որը շնչել են պացիենտները:

Պարզվել է, որ շնչառական թեստը օգնել է ախտորոշել քաղցկեղը 80 տոկոս դեպքերում, իսկ բարորակ գոյացությունները այն ախտորոշել է 86 տոկոս ճշգրտությամբ: Թեստի արդյունքները վերստուգվել են  բիոփսիայի օգնությամբ:

Գիտնականների խոսքով՝ այդ արդյունքները պետք է ստուգել առավել խոշոր հետազոտության մեջ, որպեսզի հաստատվի դրանց հավաստիությունը: Հաջողության դեպքում թեստը կարելի է օգտագործել կլինիկական պրակտիկայում: