Լա Տրոբի (Ավստրալիա) համալսարանի գիտնականները առանձնացրել են այն գենը, որը բջիջների մահ եւ բորբոքում է հրահրում: Այս հայտնագործությունը կարեւոր բեկում է համարվում մահացու սեպսիսի դեմ պայքարում:

Xinhua-ն հայտնում է, որ բջիջների եւ կենդանիների վրա կատարած փորձարկումների ժամանակ մասնագետները հայտնաբերել են, որ TREML4 սպիտակուցային ռեցեպտորների հեռացումը հանգեցնում է սեպսիսից գրեթե լիակատար պաշտպանության։ Մասնագետները նույնականացրել են նաեւ TREML4 ռեցեպտորի մարդկային համարժեքները: Հաջորդ քայլը կարող է լինել կլինիկական փորձարկումներում օգտագործման համար թերապեւտիկ հակամարմինների մշակումը։

Մասնագետների կարծիքով՝ նախնական բորբոքային փուլին կամ սեպտիկ ցնցմանը հաջորդում է իմունոսուպրեսիայի (իմունային ճնշում) երկարատեւ փուլը, որը սովորաբար հանգեցնում է թոքաբորբի: Մինչ սեպտիկ շոկին բաժին է ընկնում սեպսիսների հետ կապված մահերի 15%-ը, իմունոսուպրեսիայի փուլին բաժին է ընկնում մահերի 85%-ը: Եւ TREML4 գենը կարգավորում է այս երկու փուլերը:

Հիշեցնենք, որ սեպսիսը իմունային համակարգի գերարձագանքն է վարակին, ինչը հանգեցնում է թրոմբի առաջացման եւ կենսական կարեւոր օրգաններ թթվածնի մոտքի արգելափակման: Սեպսիսն աշխարհում տարեկան ավելի քան 11 միլիոն մահվան պատճառ է դառնում: