Երեք օր սառնարանում մնացած սփրինգ ռոլեր ուտելուց հետո 40-ամյա թայլանդցի մի կին է մահացել: Այս դեպքի մասին պատմում է Rojak Daily պարբերականը:
Պարբերականի տվյալներով` կինը մի քանի սփինգ ռոլ էր գնելփողոցային շուկայում եւ դրանք դրել էր տան սառնարանի մեջ: Երեք օր անց նա լանչին տաքացրել եւ ամուսնու հետ կերել էր դրանք, ինչից հետո նրանք գնացել էին եռուստացույց դիտելու: Շուտով կինը սկսել էր գանգատվել որովայնի ցավերից եւ շտապել էր զուգարան: Նա մոտ մեկ ժամ չէր վերադարձել, եւ ամուսինը ստիպված էր եղել կոտրել զուգարանի դուռը: Կինն անգիտակից վիճակում էր: Մինչ գիտակցությունը կորցնելը նա փսխել էր:
Ամուսինը նրան դուրս էր հանել լոգարանից, փորձել էր սրտանոթային վերակենդանացում կատարել, զանգահարել էր շտապ օգնություն, սակայն արդեն շատ ուշ էր. մինչ բժիշկների ժամանելը կինն արդեն մահացել էր: Մահվան պատճառը սննդային թունավորումն ու ջրազրկումն էր:






