Տրինիդադ եւ Տոբագոյից 10-ամյա տղան 7 տարի ապրել է ծնոտի մեջ խրված ասեղով: Վերջերս դատարանը ատամնաբույժից պահանջել է հեռացնել ասեղը, գրում է News Day-ը:

2013 թվականին, երբ տուժածը 3 տարեկան էր, ատամնաբույժը, ում անունը չի նշվում, վիրահատել է նրան: 2 օր անց տղայի մորը զանգել են ատամնաբուժարանից եւ հայտնել, որ չեն կարողանում գտնել վիրահատության ժամանակ օգտագործած ասեղը: Կլինիկայի աշխատակիցները ենթադրել են, որ երեխան կուլ է տվել այն:

Ռենտգեն են արել, եւ պարզվել է, որ ասեղը գտնվում է տղայի ծնոտի մեջ:

Նախ բժիշկները խորհուրդ չեն տվել այն հեռացնել, սակայն 2016 թվականին օտարածին մարմինը հանելու անհաջող փորձ է կատարվել: Եվ մեծ փորձ արժեցել է 25 000 դոլար, եւ նույնպես ավարտվել անհաջողությամբ: Այդպիսով, երեխան 7 տարի ապրել է ծնոտի մեջ խրված ասեղով:

Երեխայի մայրը դատի է տվել կլինիկային: 2020 թվականի հուլիսին դատավոր Ռոբին Մոհամմեդը մերժել է բոլոր պահանջները, քանի որ համարել է, որ կինը փոխհատուցում պահանջելու իրատեսական հեռանկարներ չունի: Երեխայի մայրը դիմել է վերաքննիչ դատարան:

Երկուշաբթի լսումների ժամանակ փաստաբանը խոստովանել է, որ առաջին ատյանի դատավորը կարող է մասնակիորեն բավարարել հայցը:

Որոշվել է, որ փոխհատուցման մասին հարցը հնարավոր է կլինի այն բանից հետո, երբ ասեղը հանվի երեխայի ծնոտից:

Գործի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 21-ին: