Վիտամին D-ի ընդունումը, դրա անբավարարության դեպքում, կարող է օգնել պաշտպանվել կորոնավիրուսի վարակից, հաստատում են Մեծ Բրիտանիայի Բիրմինհեմի համալսարանի գիտնականները։
Նրանց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բուժաշխատողները, ովքեր մեկուսացել են COVID-19-ի ախտանիշների զարգացումից հետո, ավելի հավանական է, որ տառապել են վիտամինի անբավարարությունից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են medRxiv շտեմարանում:
Հետազոտողները ուսումնասիրել են 392 բժշկական աշխատողների արյան նմուշները՝ SARS-CoV-2-ի հակամարմինների եւ վիտամին D-ի առկայությունը ստուգելու համար: Փորձարկվողների 55%-ը կորոնավիրուսի դեմ հակամարմիններ է ունեցել, իսկ 61%-ը` վիտամինի պակաս: Ընդ որում, անբավարարություն ունեցողները ավելի մեծ հավանականությամբ են նշել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են մարմնի կոտրտվելը, մարմնի ցավերը կամ ջերմությունը: Սա ցույց է տալիս, որ վիտամին D-ի պակասը մեծացնում է վիրուսի նկատմամբ զգայունությունը:
Այլ ուսումնասիրությունների շրջանակներում Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետները պարզել են, որ արյան մեջ վիտամին D-ի նորմալ մակարդակ ունեցող կորոնավիրուսով վարակված հիվանդների շրջանում զգալիորեն պակաս ծանր դեպքեր եւ մահեր են եղել: Բավարար վիտամին D-ն կարող է օգնել կանխել այնպիսի բարդություններ, ինչպիսին է ցիտոկինային փոթորիկը:
Կորոնավիրուսի եւ վիտամին D-ի կապի մասին ավելին իմանալ կարելի է հետեւել հղումով՝ https://med.news.am/rus/news/27292/cink-vitamin-di-koronavirus-chto-ob-etom-izvestno-na-segodnyashniiy-den .html։






