Սեւ պղպեղի մեջ պարունակվում է նյութ, որը կարող է ճնշել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի ակտիվությունը, պնդում են Հնդկական տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի դեպարտամենտի մասնագետները։ Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է Taylor & Francis Online գիտական ամսագրում։
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են կորոնավիրուսի հետ 30 համեմունքների փոխազդեցությունը, հայտնում է «Իզվեստիան»։ Նրանք համակարգչային մոդելավորման մեթոդով պարզել են, որ այս բոլոր համեմունքները այս կամ այն չափով կապվում են վիրուսի հետ, բայց իրեն առավել ակտիվ է դրսեւորում պիպերին կոչվող նյութը։ Այս նյութը պարունակվում է սեւ պղպեղի մեջ եւ նրան սրություն, կծվություն ու բույր է հաղորդում։
Ռուս գիտնականներն իրենց հերթին կարծում են, որ այս վարկածը կարող է գործել ոչ միայն համակարգչային մոդելում, այլ նաեւ իրականության մեջ։ Բայց դա պետք է հաստատել իրական փորձերով։ Ռուսաստանցի մասնագետները նույնպես նշել են իմունիտետը «բարձրացնելու» պղպեղի հատկությունը։ Սակայն հարկ է հիշել, որ այս համեմունքը, որպես կանոն, հակացուցված է աղեստամոքսային տրակտի խնդիրներով, հիպերտոնիայով եւ դրա հանդեպ ալերգիայով մարդկանց, ինչպես նաեւ խորհուրդ չի տրվում մինչեւ 5 տարեկան երեխաներին։






