Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, չի վերանա մեր կյանքից, ինչպես դա պատահեց ատիպիկ պնեւմոնիայի դեպքում՝ 2000-ականների սկզբին: Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության եւ ապացուցողական բժշկության ամբիոնի վարիչ Նիկոլայ Բրիկոն:
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսը կդառնա սեզոնային վիրուս, ինչպես մյուս ՍՇՎՎ-ները: Նման բան արդեն տեղի է ունեցել 2009-2010 թվականներին համաճարակ առաջացրած գրիպի վիրուսի ժամանակ, «Ռոսիյսկայա գազետա»-ին ասել է Բրիկոն։
Ըստ նրա՝ վարակվելու ռիսկը կապված է ինչպես օրգանիզմի անհատական առանձնահատկությունների, այնպես էլ մարդու մարմին ընկած վիրուսների քանակի եւ վարակի աղբյուրի հետ շփման աստիճանի հետ:
Աշխատավայրերում, հասարակական տրանսպորտում շփումների կտրուկ աճը հանգեցնում է «օդակաթիլային եւ շփման միջոցով հարուցիչի փոխանցման զգալիորեն մեծ հնարավորությանը»:
«Դիմակի ռեժիմը եւ հեռավորությունը չպահպանելը հանգեցրել է օդակաթիլային եւ շփման միջոցով հարուցիչի փոխանցման զգալի մեծացման»,- ասել է մասնագետը:






