Ավիաթռիչքի ժամանակ կորոնավիրուսով վարակվելու ռիսկն ավելի ցածր է, քան սուպերմարկետում, գնացքում կամ գրասենյակում: Այդ ամենը շնորհիվ ինքնաթիռներում նստատեղերի օդափոխման:Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակել են ԱՄՆ-ից եւ Շվեյցարիայից մասնագետները:
Medportal.ru-ի հաղորդմամբ՝ այսօր հայտնի է ինքնաթիռում կորոնավիրուսով վարկման ընդամենը 42 դեպքի մասին: Միեւնույն ժամանակ, Չինաստանում դեկտեմբերի կեսերից մինչեւ փետրվարի վերջ հայտնաբերվել է միջքաղաքային արագընթաց գնացքներում կորոնավիրուսով վարակման ավելի քան 2300 դեպք:
Հոդվածի հեղինակները մանրամասն նկարագրել են օդանավերի օդափոխման համակարգի գործողության մեխանիզմը: Օդի մեծ մասը, որը շնչում են ուղեւորները, ֆիլտրվում է, ինչը նվազեցնում է վարակի տարածման հավանականությունը: Հավելյալ խոչընդոտ են հանդիսանում բարձր նստատեղերն ու այն, որ ուղեւորները միմյան դեմ դիմաց չեն նստում եւ քիչ են շփվում:
Օդանավակայանում եւ ինքնաթիռում անվտանգությունը մեծացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս մինիմալի հասցնել ուղեւորների տեղափոխումը, կարգավորել ուտելիք եւ խմիչք տալու ժամանակը: Ինչպես նաեւ խորհուրդ է տրվում դիմակ կրել, իսկ վատ ինքնազգացողության դեպքում հրաժարվել թռիչքից:
Եվս մեկ խորհուրդ. անմիջապես վայրէջքից հետո միացրեք անհատական օդափոխման ծայրափողակ, որը գտնվում է նստարանի վրա, եւ կարգավորեք այն այնպես, որ օդի հոսանքը ուղղվի ձեր գլխի վրա:
Մասնագետների խոսքով՝ ձեր գլխի վերեւում օդի հոսանքը կարող է «ցրել» վիրուսի մասնիկները , եթե ձեր կողքը գտնվող մարդը վարակված է:






