Ցուրտ սեզոնին կորոնավիրուսից պաշտպանվելու համար կարեւոր է ոչ միայն դիմակներ կրել, լվանալ ձեռքերը եւ սոցիալական հեռավորություն պահպանել, այլեւ` պարբերաբար օդափոխել տարածքը: Վատ օդափոխվող սենյակներում վիրուսի փոխանցման հավանականությունն օդում լողացող աէրոզոլների միջոցով ավելի մեծ է, պնդում է արեւադարձային բժշկության մասնագետ, Ռոստոկի համալսարանի վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ Էմիլ Ռայզինգերը (Գերմանիա): «Կաթիլներից բացի, շատ ավելի փոքր աէրոզոլները կորոնավիրուսների փոխանցման հիմնական ուղին են համարվում: Մինչ ծանր կաթիլներն արագ ընկնում են գետնին, ավելի թեթեւ աէրոզոլները կարող են երկար ժամանակ լողալ օդում եւ այդպիսով տարածվել փակ տարածքներում»,- նշել է մասնագետը:

Ըստ նրա` ոմանք վախենում են, որ սենյակներն օդափոխելիս կարող է մեծացնել մրսածության վտանգը, սակայն դա այդպես չէ: Ավելին` եթե մի քանի րոպե օդափոխել սենյակը, ապա այն դժվար թե սառչի, քանի որ բոլոր առարկաներն ու պատերը պահում են սենյակային ջերմաստիճանը եւ կրկին վերադարձնում են այդ կուտակված ջերմությունը:

Աշխատանքի անվտանգության եւ հիգիենային գերմանական դաշնային ինստիտուտը, օրինակ, խորհրդակցությունների սենյակներում 3-10 րոպե ընդհատվող օդափոխություն է խորհուրդ տալիս յուրաքանչյուր 20 րոպեն մեկ անգամ, իսկ գրասենյակներում` ամեն ժամ: