Ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը կարող է կապված լինել Ալցհեյմերի՝ տկարամտության մահացու ձեւի վաղ սկզբի եւ ծանրության հետ: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ Նյու Յորքում Ֆայնշտեյնի անվան բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Neurobiology ամսագրում:

Ըստ MedicalXpress-ի՝ ուսումնասիրության հեղինակները պարզել են սառը-հրահրող ՌՆԹ-ի կարեւոր դերը, որը կապում է սպիտակուցը (CIRP) եւ դրա արտաբջջային ձեւը (eCIRP): Այս միացությունն օգնում է կարգավորել այլ սպիտակուցների գործառույթները` հաղթահարելու սթրեսային պայմանները: Երբ ալկոհոլը մտնում է մարդու օրգանիզմ, տոքսինների հետ շփվող բջիջները սկսում են eCIRP արտադրել՝ ազդարարելով այլ բջիջներին, որպեսզի նրանք ակտիվացնեն իրենց պաշտպանությունը: eCIRP-ները կարող են արտադրվել նաեւ այլ անբարենպաստ պայմաններում, ներառյալ թթվածնի ցածր պարունակությունը, ցածր ջերմաստիճանը եւ ճառագայթային ազդեցությունը:

eCIRP-ը, ինչպես պարզվել է, կարող է նպաստել հիշողության խանգարումներին, որոնք կապված են ալկոհոլի քրոնիկ ազդեցության հետ։ Մոլեկուլը կարող է տաու-սպիտակուցի փոփոխություն հրահրել հիպոկամպում, որտեղ ձեւավորվում է երկարատեւ հիշողությունը: Արդյունքում, տաու-սպիտակուցը սկսում է ձեւավորել խեցիներ, որոնք իրենց հերթին առաջացնում են նեյրոնների ոչնչացում: Գիտնականները ենթադրում են, որ eCIRP-ի արգելափակումը կարող է արդյունավետ լինել ալկոհոլի հետ կապված Ալցհեյմերի հիվանդության համար: