Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի փորձագետները (Շվեյցարիա) բջիջների ծերացումը կանխող նոր մեխանիզմ են հայտնաբերել:
Nature ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակներում գիտնականները հետեւել են TERRA մոլեկուլներին` չկոդավորող ՌՆԹ-ների տեսակ, որոնք կարգավորում են թելոմերների երկարությունն ու գործառույթները: TERRA-ները կուտակվում է քրոմոսոմների ծայրերին եւ ազդարարում են, որ թելոմերները պետք է երկարացվեն կամ վերականգնվեն: Պարզվել է, որ TERRA-ների` թելոմերներին միանալու հարցում կարեւոր դեր է խաղում RAD51 ֆերմենտը, որը, ինչպես հայտնի է, մասնակցում է վնասված ԴՆԹ-ի մոլեկուլների վերականգնմանը:
RAD51-ի ակտիվության արդյունքում ձեւավորվում է հիբրիդային ՌՆԹ-ԴՆԹ մոլեկուլը: Ավելի վաղ գիտնականները կարծում էին, որ ռեակցիայի այս տեսակը, որի արդյունքում առաջանում է նուկլեինաթթվի երեք շարանի կառուցվածքը, սովորաբար տեղի է ունենում ԴՆԹ-ի վերականգնման ժամանակ: Հետազոտողները պարզել են նաեւ, որ կարճ թելոմերները շատ ավելի արդյունավետ են գրավում TERRA-ներին, քան երկար թելոմերները:
Թելոմերները քրոմոսոմների ծայրային հատվածներն են, որոնք պաշտպանում են ԴՆԹ-ն վնասներից բջիջների բաժանման ընթացքում: Թելոմերների երկարությունն անընդհատ կրճատվում է: Կայսպես կոչված Հեյֆլիքի սահմանը, որը ցույց է տալիս, թե որքան ուժեղ պետք է կրճատվեն ծայրային հատվածները, որպեսզի բջջի կենսունակությունը կրիտիկականորեն նվազի: Թելոմերազ կոչվող ֆերմենտը երկարացնում է թելոմերաները:






