Եթե հղի կինը վարակվել է կորոնավիրուսով, ապա պտղի մոտ բարդությունների հավանականությունը բացառված է, հատկապես եթե խոսքը հղիության վերջին շրջանի մասին է: Նման կարծիք է հայտնել ՌԴ առողջապահության նախարարության` վերարտադրողական առողջության հարցերով գլխավոր անկախ մասնագետ Օլեգ Ապոլիխինը:
Նման դեպքերում խոսքը վարակի եւ օրգանիզմի փոխազդեցության մասին է, նշել է մասնագետը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սակայն COVID-19-ը կարող է վիժման հանգեցնել կնոջ մոտ, ինչպես նաեւ բացասաբար ազդել տղամարդկանց պտղաբերության վրա: Այդպես, առանձին սերմնաբջիջները կարող են կպչել իրար կամ սերմնահեղուկի այլ բաղադրիչներին, ինչի պատճառով չեն կարող շարժել եւ բեղմնավորել ձվաբջիջը, եւ դա եւս կարող է ազդել ապագա երեխաների վրա:
Ինչպես պնդում են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները, կորոնավիրուսով վարակված հղի կանանց մոտ վաղաժամ ծննդաբերության ռիսկն ավելի մեծ է:
Frontiers of Cell and Developmental Biology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ նոր կորոնավիրուսը կարող է ներթափանցել պլացենտայի մեջ, ինչը նշանակում է, որ պտուղը, այնուամենայնիվ, կարող է վարակվել կորոնավիրուսով, ուստի հղի կանանց խորհուրդ է տրվում հատկապես զգույշ լինել համավարակի ժամանակ:






