Բրիտանացի գիտնականները թեստ են մշակել, որի միջոցով կարելի է որոշել, թե պացինետների մոտ որքան ծանր կլինի կորոնավիրուսային ինֆեկցիայի ընթացքը։ Այս մասին հաղորդվում է Respiratory Research ամսագրում։
Թեստում օգտագործվում է 5 ցիտոկինների պրոֆիլը՝ բջջային ազդանշանային մոլեկուլներ, որոնք արյան մեջ գործարկում են լեյկոցիտներ ձեւավորող ռեակցիաներ։
COVID-19-ով պացիենտների մի մասի մոտ իմունային համակարգը բուռն է արձագանքում օրգանիզմում հայտնված վիրուսին, ինչը բերում է մեծ քանակությամբ ցիտոկինների արտադրման։ Ռեակցիան, որը հայտնի է որպես «ցիտոկինային փոթորիկ», առաջացնում է օրգանիզմի բջիջների եւ հյուսվածքների համար կործանարար բորբոքում։ Դա հաճախ հանգեցնում է պացիենտների մահվան։
Բրիտանացի մասնագետների խոսքով՝ այդպիսի պացիենտներին անհրաժեշտ է անմիջապես տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որ բժիշկները հնարավորություն ունենան նրանց օպերատիվ կերպով միացնել թոքերի արհեստական օդափոխության սարքին։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ցիտոկինների հայտնաբերման թեստավորումը հնարավոր է բուժօգնության ցուցաբերման հետ միասին, եւ ապագայում այն կարող է օգնել համապատասխան բուժման ընտրությանը գործնականում իրական ժամանակում»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Տրիստան Քլարկը։






