Հետազոտողների միջազգային խումբը նոր մահացու հիվանդություն է նկարագրել է: Հիվանդությունը, որը ստացել է VEXAS (vacuoles, E1 enzyme, X-linked, autoinflammatory, somatic), հաղորդվում է The New England Journal of Medicine գիտական ​​ամսագրում:

Այս հիվանդության զարգացման պատճառը գենետիկ մուտացիաներն են, որոնք մարդու օրգանիզմում արյան թրոմբ են առաջացնում: Ըստ գիտնականների` 40 տոկոս դեպքերում հիվանդությունը մահացու ելք է ունենում:

Գիտնականներն այս հիվանդությունը հաստատել են հետազոտության 25 մասնակցի մոտ, եւ նրանցից 10-ը մահացել է հիվանդության հետ կապված պատճառներից (շնչառական անբավարարություն կամ զարգացող անեմիա) կամ բուժման հետ կապված բարդություններից:

Ըստ գիտնականների` այս հիվանդությունը մի քանի բորբոքային սինդրոմ է համախմբում, որոնք բժիշկները նախկինում չէին կապում միմյանց հետ: VEXAS-ով հիվանդների մոտ բորբոքային գործընթացը կարող է անդրադառնալ թոքային եւ աճառային հյուսվածքների վրա: Այս պահին հայտնի է միայն այս հիվանդությամբ տառապող 50 հիվանդի մասին: Սակայն գիտնականները կարծում են, որ իրականում դրանք կարող են ավելի շատ լինել: