Չինացի գիտնականները պարզել են, ոչ ակնոց կրող մարդիկ 5 անգամ ավելի հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով: Այս մասին OpenBio ֆորումին պատմել է բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Նետյոսովը:

Նրա խոսքով` Չինաստանում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ բավականին շատ են եւ, ընդ որում, նրանցից քչերն են ոսպնյակներ օգտագործում. մեծ մասը ակնոց է կրում:

«Չինաստանում դա շատ վառ է արտահայտվում, քանի որ այնտեղ հազվադեպ են ոսպնյակներ օգտագործում, փոխարենն ակնոցներ է կրում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ավելի քան 80 տոկոսը: Ակնոցներով հիվանդները շատ քիչ էին, հիվանդների շրջանում միայն 10 տոկոսն էր ակնոց կրում»,- ասել է Նետյոսովը:

Դեռ դժվար է հստակ ասել, թե ինչպես են ակնոցներն իրականում պաշտպանում վարակից: Հնարավոր է` ակնոցները պաշտպանում են աչքի լորձաթաղանթը, որի միջոցով կարող է տեղի ունենալ վարակումը: Ինչպես արդեն հայտնի է, կորոնավիրուսը կարող է մարդու մաշկի վրա մնալ մինչեւ 12 ժամ: Ուստի չլվացված ձեռքերով դեմքին դիպչելը, հատկապես` բերանին, քթին եւ աչքերին, զգալիորեն մեծացնում է վարակման հավանականությունը:

Այս կապակցությամբ մասնագետը եւս մեկ անգամ հիշեցրել է դիմակ կրելու ու ձեռքերի կանոնավոր լվացման կարեւորությունը, հատկապես` հասարակական վայրեր այցելելուց հետո: