Աղիների որոշակի միկրոֆլորան կարող է ճառագայթման դեմ պաշտպանություն ապահովել: Դա հաստատել են Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Քաղցկեղի հետազոտության կենտրոնի գիտնականների կողմից կրծողների վրա արված փորձարկումները եւ մարդկանց զննումները:
Ինչպես հաղորդում է Medical Express-ը, որոշ բակտերիաներ նվազեցնում են ճառագայթային ազդեցությունը եւ նպաստում են արյան բջիջների արտադրության գործընթացի վերականգնմանը, ինչպես նաեւ աղեստամոքսային համակարգի վերականգնմանը:
Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ ճառագայթումից պաշտպանում են երկու տեսակի բակտերիաներ՝ Lachnospiraceae եւ Enterococcaceae: Դրանք հատկապես շատ են եղել լաբորատոր կենդանիների եւ լեյկեմիայով հիվանդների մոտ, ովքեր ճառագայթային թերապիա են անցել եւ աղեստամոքսային տրակտի թեթեւ ախտանիշներ են ունեցել:
Այս բակտերիաների մեծ քանակությունը հանգեցրել է պրոպիոնատի եւ տրիպտոֆանի փոքրաթիվ մոլեկուլների արտադրության աճի: Դրանք ճառագայթումից երկարաժամկետ պաշտպանություն են ապահովել, աջակցել են ողնուղեղի ցողունային բջիջների արտադրության գործընթացին, մեղմացրել են աղեստամոքսային լուրջ ախտանիշների զարգացումը եւ նվազեցրել ԴՆԹ-ի վնասումը:






