Ինչու՞ է կորոնավիրուսն արյան մակարդուկ առաջացնում, որոնք ծանր հետեւանքների են հանգեցնում հիվանդների համար: Միչիգանի համալսարանի գիտնականները փորձել են գտնել այս հարցի պատասխանը: Նրանց հետազոտությունը նկարագրված է Science Translational Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները պարզել են, որ COVID-19-ը կարող են աուտոիմուն մարմինների առաջացման հանգեցնել արյան մեջ, գրոհում են բջիջները եւ թրոմբներ են ատաջացնում զարկերակներում, երակներում եւ մանրադիտակային անոթներում:

Այդ թրոմբները կարող են ինսուլտի հանգեցնել, ինչպես նաեւ սահմանափակել արյան հոսքը` նվազեցնելով թթվածնի հասանելիությունը բջիջներին: Նման աուտոիմուն մարմինները հայտնաբերվում են ոչ միայն COVID-19-ով հիվանդների, այլեւ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ կոչվող աուտոիմուն հիվանդություն ունեցող մարդկանց մոտ:

Հետազոտողները պարզել են, որ COVID-19-ի ծանր ախտանիշներով հիվանդների մոտ կեսի մոտ բարձր մակարդակի վտանգավոր հակամարմիններ եւ գերակտիվ նեյտրոֆիլներ են եղել` նետոզի պրոցեսին մասնակցող սպիտակ արյան բջիջներ: Պնդվում է նաեւ, որ նետոզի դեպքում նեյտրոֆիլները մեռնում են` ԴՆԹ շղթաներ դուրս թողնելով եւ դրանով իսկ տարբեր պաթոգեններ ոչնչացնելով:

Մասնագետները դեռ չգիտեն, թե կոնկրետ ինչն է օրգանիզմին ստիպում աուտոիմուն մարմիններ արտադրել: Նրանք այժմ ուսումնասիրում են, թե որքան երկար են այդ մարմինները մնում հիվանդի օրգանիզմում COVID-19-ից առողջանալուց հետո: