Չանի անվան հանրային առողջության դպրոցի ու ԱՄՆ-ի Դանա-Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտի գիտնականները հաստատել են, որ COVID-19-ից մահանալու ռիսկն ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ աղտոտված օդ են շնչել: Այս մասին հաղորդվում է Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում: Հետազոտողները վերլուծել են ցերեկային ժամերին օդի վիճակի եւ ԱՄՆ-ի ավելի քան 3000 երկրներում կորոնավիրուսով վարակված մարդկանց մահացության տվյալները եւ պարզել են, որ մեկ խորանարդ մետրում մանր դիսպերսային մասնիկների կոնցենտրացիայի նույնիսկ փոքր, մեկ միկրոգրամով աճն (PM2.5) օդում 10 տոկոսով մեծացնում է մահվան վտանգը:

Գիտնականների խոսքով` կարանտինային միջոցառումները նպաստել են օդի աղտոտման նվազեցմանը եւ կարող են նվազեցնել COVID-19-ից մահացության մակարդակը, բայց հիմա, երբ երկրների մեծ մասում կարանտինային միջոցառումները վերացվել են, օդում մասնիկների կոնցենտրացիան կրկին բարձրացել է եւ վերադառնում է նախկին մակարդակին, նշում են գիտնականները:

Այս հետազոտության արդյունքները հաստատում են այլ գիտնականների եզրակացությունները, որ PM2.5-ի բարձր մակարդակը թոքերն ավելի խոցելի է դարձնում շնչառական վարակների, այդ թվում` գրիպի, ընդհանուր մրսածության եւ կորոնավիրուսների նկատմամբ: Նման ազդեցություն են ունենում գազերը, օրինակ` ազոտի երկօքսիդը:

Cardiovascular Research ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ ամբողջ աշխարհում ավելի քան 170.000 մահվան դեպք COVID-19-ից կարելի էր կանխել, եթե օդն ավելի մաքուր լիներ:

Իր հերթին, Էմորի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ ազոտի երկօքսիդով աղտոտված քաղաքային օդը կարող է սրել COVID-19-ի ընթացքը եւ նպաստել մահացու բարդությունների ի հայտ գալուն: