Կորոնավիրուսային վարակը կարող է ծայրաստիճան բացասական ազդեցություն ունենալ սրտի վրա: Ծանր դեպքերում մեծանում է թրոմբերի, բորբոքումների եւ սպիացման հավանականությունը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ առանց ախտանիշների COVID-19-ով երիտասարդների մոտ կարող են սրտի հետ կապված խնդիրներ առաջանալ:
Արեւմտյան Վիրջինիայի համալսարանի գիտնականները սրտի հետ կապված խնդիրների ապացույցներ են հայտնաբերել ուսանող մարզիկների ավելի քան մեկ երրորդի մոտ, ովքեր սրտի սքրինինգ են անցել եւ COVID-19-ի դրական արդյունք ունեին: Նրանք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Journal of the American College of Cardiology ամսագրում:
Այս հիվանդների մոտ գիտնականները սրտի մկանների ակնհայտ վնասումներ չեն հայտնաբերել, սակայն բորբոքման նշաններ եւ հեղուկի ավելցուկ են նկատել պերիկարդում` սիրտը շրջապատող պարկում: Թեստավորում անցած 54 ուսանողներից գրեթե բոլորը մեղմ կամ ասիմպտոմատիկ COVID-19 են ունեցել:






