Ամերիկացի գիտնականները առաջարկել են օգտագործել T-բջիջների անալիզը կորոնավիրուսի նկատմամբ մարդու իմունիտետը գնահատելու համար: Նման թեստը 97 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերել է մարդկանց, որոնք վարակվել են կորոնավիրուսով: Հակամարմինների թեստի արդյունավետությունը շատ ավելի ցածր է, եւ դրանով դժվար է դատել՝ արդյոք վարակվել է մարդը, թե ոչ՝ հայտնում են գիտնականները:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ նոր թեստը, որը ստացել է T-Detect անվանումը, դեռ հավանություն չի ստացել կիրառման համար: Թեստի Adaptive Biotechnologies արտադրողը հայտնել է երկու վարկածների ստեղծման ուղղությամբ աշխատանքի մասին:

T-բջիջները (T-լիմֆոցիտները) իմունիտետի բջիջներ են, որոնք հակամարմինների հետ զուգահեռ պայքարում են օրգանիզմ ներթափանցած վարակի դեմ, կարող են հայտնաբերել վիրուսն ու սպանել այն: Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ T-բջիջները «հիշում են» կորոնավիրուսը առնվազն կես տարի: Այդ պատճառով մասնագետները կարծում են, որ նոր թեստը կարող է տեղեկություն տրամադրել, որը չեն տրամադրում հակամարմինների լայնորեն կիրառվող թեստերը:

Յելի համալսարանից Ակիկո Իվասակին նշել է, որ T-բջիջների թեստը կարող է ցույց տալ միայն այն, թե արդյոք նախկինում մարդը վարակված է եղել:

NYT-ի հաղորդմամբ՝ գիտնականները ստուգել են նոր թեստի արդյունավետությունը Իտալիայի Վո քաղաքի 2200 բնակիչների վրա: Մարտին իշխանությունները կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորում են անցկացրել : Նոր թեստի ցուցանիշները մշակողները համեմատել են հակամարմինների թեստավորման հետ: Т-բջիջների թեստը հայտնաբերել է 97% կորոնավիրուսով վարակվածների, իսկ հակամարմինների թեստը՝ միայն 77%:

T-Detect թեստի մշակման համար գիտնականներն ավելի վաղ հայտնաբերել են  Т-բջիջների 545 ռեցեպտորներ կորոնավիրուսի այլ հակածինների նկատմամբ: Դրանիցի 11-ն առաջացնում են առավել ինտենսիվ իմունային պատասխան: