Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի Իկանի բժշկական դպրոցի (Նյու Յորք, ԱՄՆ) մասնագետները SARS-CoV-2 կորոնավիրուսի ասիմպտոմատիկ փոխանցման նոր դեպքեր են արձանագրել ԱՄՆ ծովային հետեւակի նորակոչիկների շրջանում:
Ըստ MedicalXpress-ի` շուրջ 2000 զինվոր այժմ երկշաբաթյա կարանտինում են: Պարզվել է, որ վարակված մի քանի նորակոչիկի մոտ դեռ պաշտոնական ախտորոշումից առաջ են ախտանիշներ նկատվել, եւ վիրուսի փոխանցումը տեղի է ունեցել` չնայած սոցիալական հեռավորության խիստ պահպանմանը, դիմակ կրելուն եւ մեկուսացմանը: Բացի այդ, մի քանի դեպքում SARS-CoV-2-ը հայտնաբերվել է ռեգուլյար թեստավորման միջոցով, այլ ոչ` թե ախտանիշների ի հայտ գալուց հետո թեստավորման: Հետազոտության մասնակիցները, ովքեր զույգերով էին սենյակներում եւ մարզումներ էին անցկացնում բացօթյա տարածքում, թեստեր են հանձնում կարանտինի սկսվելուց հետո 2 օրվա ընթացքում, 7 օր անց եւ 2 շաբաթ անց: Թեստի համար կենսաբանական նյութը վերցվել էր նորակոչիկների քթից: Վարակված նորակոչիկների վիրուսային գենոմների անալիզը թույլ է տվել վիրուսի փոխանցման բազմաթիվ լոկալ դեպքեր հայտնաբերել կարանտինի ընթացքում:
Գիտնականների կարծիքով` այս հետազոտության արդյունքները կարող են արտարկվել դպրոցների, մարզական հաստատությունների եւ ճամբարների վրա: Վիրուսի տարածումը սահմանափակելու համար նրանք խորհուրդ են տալիս ընդլայնել բոլոր մարդկանց նախնական եւ կրկնակի թեստավորման կազմակերպումը` անկախ ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից:






