Պլազման նյութի չորս հիմնական վիճակներից մեկն է: Այն կարելի է ստանալ կայուն գազի տաքացման կամ ուժեղ էլեկտրամագնիսական դաշտի ենթարկելու ճանապարհով: Եվ, ինչպես ցույց են տվել նոր հետազոտության արդյունքները, պլազմայի հոսքերը 30 վայրկյանում կարող են ոչնչացնել կորոնավիրուսը մետաղի, կաշվի եւ պլաստիկի մակերեսների վրա:
Ըստ NDVT-ի` Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված մակերեսների մշակման համար օգտագործել են 3D տպիչի միջոցով գեներացված մթնոլորտային ճնշման պլազմային շիթը: Մակերեըույթները պլաստիկ, մետաղ, ստվարաթուղթ եւ կաշի էին ներառում բասկետբոլում, ֆուտբոլում եւ բեյսբոլում օգտագործվող գնդակների համար:
Փոշիացող պլազման 3 րոպեի ընթացքում կարողացել է սպանել կորոնավիրուսը 6 տարբեր մակերեսների վրա, ընդ որում, վիրուսի մեծ մասը ոչնչացվել է ընդամենը 30 վայրկյանում: Բացի այդ, փորձարկումները ցույց են տվել, որ պլազման կարող էր սպանել կորոնավիրուսը պաշտպանիչ դիմակների վրա: Գիտնականներն այժմ զբաղվում են պորտատիվ սարքի մշակմամբ, որը պլազման կօգտագործեր մակերեսների ախտահանման համար:






