Կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր 5-րդ պացիենտի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան ստանալուց 14-19 օրվա ընթացքում հոգեկան խանգարում է նկատվել: Այս մասին հայտնել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները:

The Hindustan Times-ի հաղորդմամբ՝ գիտնականները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով 69 մլն մարդու անալիզի տվյալները (նրանցից ավելի քան 62 000-ը վարակված է եղել կորոնավիրուսով):

Կորոնավիրուսով վարակվածների մոտ նկատվել է անքնություն, թուլամտություն եւ տագնապալի խանգարում, նույնիսկ եթե այդ շեղումները նախկինում չեն եղել:

Տագնապալի խանգարումների թվում ամենից հաճախ հանդիպել են ադապտացիայի խանգարում, գեներալիզացված տագնապալից խանգարում եւ խուճապային խանգարում:

Հետաքրքիր է, որ պացիենտների մոտ, որոնք հոսպիտալացվել են, մեծ է եղել հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը: Դրա հետ մեկտեղ հոգեկան խանգարումների առկայությունը, որը ախտորոշվել է կորոնավիրուսի բռնկումից մեկ տարի առաջ, կապված է եղել վարակի ռիսկի 65 տոկոսով բարձրացման հետ: