Բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը՝ պարզել են Քարդիֆի համալսարանի գիտնականները: Ինչպես հայտնում է DNA India-ն, բերանի խոռոչի ողողումից հետո թքված հեղուկի մեջ գիտնականները հայտնաբերել են 0,07 տոկոս ցետիլպիրիդինի քլորիդ՝ միացություն, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել բերանի խոռոչում վիրուսային ծանրաբեռնվածությունը: Թքի անալիզը ցույց է տվել վիրուսի կոնցենտրացիայի նվազեցումը:
Ավելի վաղ նմանատիպ հետազոտությունն արդեն ցույց է տվել, որ ատամի մածուկները եւ բերանի խոռոչի ճիշտ հիգիենան զսպում են կորոնավիրուսը: Բրիստոլի համալսարանից պրոֆեսոր Մարտին Ադին պնդում է, որ ատամի մածուկն իր մեջ պարունակում է նման քիմիական նյութեր, ինչը որ առկա է ձեռքերի համար հակաբակտերիալ գելի մեջ: Պրոֆեսորն առաջարկում է ատամները լվանալ մաքսիմալ հաճախ:
Պրոֆեսորը խորհուրդ է տալիս ատամները լվանալ ամեն անգամ տնից դուրս գալուց առաջ: Համարվում է, որ ատամի մածուկը բերանի խոռոչում պահպանվում է 3-5 ժամվա ընթացքում: Օգտակար է նաեւ բերանի խոռոչի համար հեղուկների օգտագործումը:






