Նույնիսկ փոքր չափաքանակով ստերոիդային միջոցները կարող են վտանգավոր լինել սրտի համար: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ պացիենտների համար, ովքեր օրական առնվազն 5 միլիգրամ պրեդնիզոլոն են ընդունում, սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկն աճում է գրեթե 2 անգամ՝ ի տարբերություն պացիենտների, որոնք ընդունում են գլյուկոկորտիկոիդներ:

Արդեն վաղուց հայտնի է, որ նման միջոցների մեծ չափաքանակը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, սակայն քիչ չափաքանակը ազդեցությունը մինչեւ վերջ ուսումնասիրված չէ: Հետազոտության հեղինակները վերլուծել են բորբոքիչ հիվանդություններ ունեցող 87 794 պացիենտի տվյալները:

Նախկինում անվտանգ էր համարվում օրական 5 միլիգրամ գլյուկոկորտիկոիդների ընդունումը: Սակայն հետազոտությունից հետո այդ դեղամիջոցների հանդեպ վերաբերմունքը փոխվեց: Գիտնականների խոսքով՝ պացիենտներին, որոնք երկարատեւ բուժման կարիք ունեն, պետք է ամենացածր էֆեկտիվ չափաքանակը նշանակել: