Ֆերմենտի հազվագյուտ անբավարարությունը բուժելու համար ներկայումս նշանակվող դեղամիջոցը կարող է օգնել 1-ին եւ 2-րդ տեսակի սովորական հերպեսի վիրուսների բուժմանը: Այս մասին հաղորդվում է Science Advances ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Ինչպես հաղորդում է Medical Express-ը, խոսքը ֆենիլբուտիրատի մասին է, որի արդյունավետությունն էլ ավելի է մեծացել ացիկլովիրի հետ համադրելիս, որով սովորաբար բուժում են հերպեսը: Սակայն ացիկլովիրի երկարատեւ օգտագործումը հաճախ հանգեցնում է դեղամիջոցի հանդպ անընկալունակության եւ երիկամների ախտահարման:
Գիտնականների խոսքով՝ երկու դեղերի համադրությունը թույլ է տալիս կրճատել թերապիայի մեջ ացիկլովիրի քանակը: Պարզվել է, որ ֆենիլբուտիրատը խախտում է բջջային սպիտակուցների արտադրության մեխանիզմներ օգտագործելու վիրուսի կարողությանը:
Վիրուսները սովորաբար վարակում են բջիջները եւ ստիպում են նրանց վիրուսային սպիտակուցներ արտադրել, որպեսզի դրանք կարողանան բազմանալ: Բայց բջիջը շարունակում է սպիտակուցներ արտադրել սեփական օգտագործման համար, ինչը հանգեցնում է էնդոպլազմային ռետիկուլում կոչվող կառույցում մեծ սթրեսի: Հենց նա է սպիտակուցներ արտադրում: Ֆենիլբուտիրատը նվազեցնում է էնդոպլազմային ռետիկուլումի բեռը, ինչը թույլ է տալիս բջջին կենտրոնանալ վիրուսի ինքնաոչնչացման վրա:
Բջիջների վրա փորձերը ցույց են տվել ֆենիլբուտիրատի արդյունավետությունը: Ինչ վերաբերում է ացիկլովիրի հետ դրա համադրությանը, ապա այն, ինչպես նշվեց վերեւում, ավելի լավ է աշխատել, քան երկու միջոցներն առանձին-առանձին:






