Ռուսաստանի գիտնականները դեղամիջոց են մշակել, որը կորոնավիրուսը ճնշում է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ստավրոպոլի երկրամասի առողջապահության նախարարությանը:
Հաղորդագրության համաձայն՝ Պյատիգորսկի քաղաքային կլինիկական հիվանդանոցի մասնագետների մշակած նոր միջոցը հաջողությամբ ճնշում է վիրուսի ակտիվությունը: Գամալեի անվան կենտրոնում այս դեղամիջոցն արդեն անցել է թունավորության եւ հակավիրուսային ակտիվության հետազոտությունը:
Մարզի առողջապահության նախարարության տվյալներով՝ դեղամիջոցը վիրուսային բեռը կարող է նվազեցնել 5,3-13 անգամ՝ վարակված բջիջներով ստուգիչ խմբի համեմատությամբ, որտեղ դեղամիջոցը չեն ստացել: Դեղամիջոցը հիմնված է բուժման մեթոդի վրա, որը հայտնի է որպես «հակասենսային թերաապիա» (antisense therapy):






