Այսօր հայտնի դեմքի վահանակներն անօգուտ են կորոնավիրուսի դեմ եւ չեն պաշտպանում վիրուսի օդակաթիլային փոխանցումից: Նման եզրակացության են եկել Ճապոնիայի Ֆուկուոկի համալսարանի գիտնականները: Նրան հետազոտության արդյունքները հրապարակվել են Physics of Fluids ամսագրում:

Նրանք ուսումնասիրել են օդի հոսանքի դինամիկան, որն առաջանում է վարակվածի հազի կամ փռշտոցի ժամանակ: Մոդելավորումը ցույց է տվել, որ վիրուսները կարող են հաղթահարել մեկ մետր 0,5-1 վայրկյանում՝ հայտնվելով վահանակի վերին կամ ստորին հատվածում: Եվ եթե վահանակի կրողը շունչ քաշի, վիրուսի կաթիլներն անխուսափելիորեն կհայտնվեն նրա շնչառական օրգաններում, եւ, ամենայն հավանականությամբ, նա կվարակվի:

Գիտնականների խոսքով՝ դեմքի վահանակները հնարավոր է կատարելագործել, որպեսզի նվազեցվի նրանց վրա հայտնված օդի հոսանքը: Ներկայումս հետազոտողները մշակում եւ փորձարկում են անհատական պաշտպանության լավացված միջոցների մի քանի տարբերակներ: