Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականներն առաջարկել են անմիջապես ուռուցքին հակաքաղցկեղային դեղերի առաքման խնդրի անսպասելի լուծում: Նրանք առաջարկում են օգտագործել բակտերիաները, որոնց շարժումն արյունատար անոթներում կարելի է կառավարեել մագնիսական դաշտի միջոցով:
Դեռեւս 45 տարի առաջ այսպիսի բակտերիաներ են գտել բնության մեջ եւ անվանել Magnetospirillum, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրանք կլանում են ջրի մեջ լուծված երկաթը, որից հետո դրանց մեջ առաջանում են երկաթի օքսիդի բյուրեղներ, որոնք շարք են կազմում: Փորձերը ցույց են տալիս, որ կողմնացույցի սլաքի նման այս բակտերիաները շարվել են Երկրի մագնիսական դաշտի երկայնքով: Իսկ եթե բակտերիաներով տարողությանը մոտեցվի մագնիսը, ապա դրանք կհավաքվեն մագնիսի բեւեռների մոտ:
Գիտնականների խոսքով՝ մագնիսական դաշտի միջոցով կարելի է կառավարել Magnetospirillum-ով հեղուկների հոսքը: Փորձերի շրջանակում մոդելավորվել է արյունատար անոթներում արյան հոսքի հետ բակտերիաների շարժումը: Ընդ որում՝ փորձագետներին հաջողվել է բակտերիաների ակտիվությունը սահմանափակել ոչ մեծ հատվածում եւ հեղուկի հոսքը կառավարեել շատ մեծ ճշգրտությամբ: Ճիշտ է, այս ամենի համար պահանջվում էր հեղուկում բակտերիաների համեմատաբար մեծ խտություն:
Գիտնականները մեթոդի անվտանգությունը դեռ պետք է ստուգեն կենդանիների եւ պացիենտների վրա: Դրանից բացի, բացառված չէ, որ օրգանիզմում բակտերիաների առկայության դեպքում հնարավոր են իմունային պատասխանի գործարկումը եւ ալերգիկ ռեակցիաները:






