Տարբեր տեսակի դիմակներն արդյունավետության աստիճանով միմյանցից արմատապես տարբերվում են, պարզել են ամերիկացի հետազոտողները: Նրանց փորձի մասին հայտնում է Eurekalert պարբերականը:
Պարզվել է, որ առավելագույն պաշտպանություն են ապահովում N95 շնչադիմակները (98 տոկոս), ինչպես նաեւ բժշկական դիմակները (ֆիքսացիայի տեսակից կախված դրանք պաշտպանությունն ապահովում են 38,5-ից մինչեւ 80 տոկոսով): Լրացուցիչ պաշտպանություն կարող է ապահովել դիմակի վերեւից ձգված նեյլոնե գուլպան (80 տոկոս) եւ գրասենյակային ռեզինով ամրացված դիմակը (78 տոկոս): Ավելի մեծ արդյունավետության կարելի է հասնել, եթե դիմակն առավելագույնս սեղմվի դեմքին եւ ամրացվեն ականջի կապերը: 71,4 տոկոսվ պաշտպանություն ունեն կապերով բժշկական դիմակները:
Փորձը ցույց է տվել, որ կենցաղային դիմակների թվում ամենաարդյունավետը երկշերտ նեյլոնե դիմակներն են: Կախված ներդիրից՝ դրանք ապահովում է 74-79 տոկոս պաշտպանություն: Բամբակյա բանդանաներն ավելի վատ են պաշտպանում՝ 49-50 տոկոսով, պոլիէսթերից դիմակները՝ գրեթե 40 տոկոսով, նույն նյութից բալակլավաները՝ 38 տոկոսով:
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար պակաս արդյունավետ են պոլիպրոպիլենե դիմակները՝ 28,6 տոկոսով եւ եռաշերտ բամբակյաները՝ ընդամենը 26,5 տոկոսով:






