Սան Ֆրանցիսկոյի եւ Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանները գնահատել են զարգացող կորոնավիրուսային ինֆեկցիայով մարդկանց գտնելու համար Oura Ring սենսոր-մատանու կիրառման արդյունավետությունը:
Այս դեւայսը միանում է բջջային հավելվածին եւ օրգանիզմի մասին անընդհատ տեղեկություններ հավաքում. գրանցում է քնի/արթնանալու ցիկլը, սրտամկանի կծկումների եւ շնչառության հաճախականությունը, ինչպես նաեւ ջերմությունը:
Փորձը ցույց է տվել, որ մատանին բավականին ճշգրիտ է հայտնաբերել բարձր ջերմությամբ մարդկանց, եթե անգամ ինֆեկցիայի այլ ախտանիշներ չեն եղել: Բայց, իհարկե, կատարյալ լինելու դեպքում կորոնավիրուսային ինֆեկցիայի զարգացման գնահատման համար սենսորը պետք է համեմատեր բազմաթիվ փոփոխականներ՝ չհենվելով բացառապես մարմնի ջերմության վրա:
Ուսումնասիրելոով ժամանակի ընթացքում ջերմության փոփոխությունները եւ այն համեմատելով միաժամանակ սրտամկանի կծկումների հաճախականության, սրտի ռիթմի փոփոխականության եւ շնչառության հաճախականության հետ՝ հետազոտողները պարզել են, որ չնայած տենդի դրվագների մեծամասնությունը համապատասխանում է այլ փոփոխականների փոփոխություններին, սա, այնուամենայնիվ, ճշգրիտ համընկնում չէ: Երբեմն զարկերակը հաճախակիանում է, բայց ջերմությունը չի բարձրանում, եւ հակառակը: Ավելի շատ փոփոխականները առավել հստակ պատկեր կտան՝ թույլ տալով հիվանդությունն ավելի ճշգրիտ ախտորոշել:






