Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնստանտին Նովոսելովը Շադհաուզենի Տեխնիլոգիական ինստիտուտից իր գործընկերների հետ միասին գրաֆենի հիման վրա մշակել է ծածկույթ, որը վնասազերծում է նոր տիպի կորոնավիրուսի, գրիպի վիրուսի եւ այլ պաթոգենների մասնիկների 90 տոկոսը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ ծածկույթն արձագանքում է կորոնավիրուսի կամ հիվանդությունների այլ հարուցիչների մասնիկների մոտեցմանը՝ փոխելով իր կառուցվածքը, ասում է գիտնականը:

Այդ արձագանքի արդյունքում վիրուսի սպիտակուցային շերտը սկսում է քայքայվել: Այդպես տեղի է ունենում պաթոգենի ինակտիվացումը: Ծածկույթը թեստավորվել է իրենց մեջ SARS-CoV-2-ի եւ գրիպի տարբեր շտամերի մասնիկներ պարունակող լուծույթների հետ գիտափորձերի ընթացքում: Պարզվել է, որ հիվանդությունների հարուցիչների մասնիկների մոտ 90 տոկոսը ոչնչացվել է: Ուստի Նովոսելովը համարում է, որ գրաֆենի այդ ձեւը կարող է օգտագործվել վարակի տարածման դեմ պայքարում:

Գրաֆենը, որը բացահայտվել է 2010 թվականին եւ Նոբելյան մրցանակի է արժանացրել հետազոտողներին, տարբերվում է բարձր ամրությամբ, ճկունությամբ, էլաստիկությամբ, թեթեւությամբ, կենսահամատեղելիությամբ: Դեռ ավելին, այն ունի հատուկ օպտիկական եւ ֆոտոթերմալ որակներ: Օրինակ՝ տեսանելի լույսի ճառագայթման դեպքում այն արձակում է ջերմություն: