Իսպանիայի յուրաքանչյուր 10-րդ բնակիչը վարակվել է կորոնավիրուսով. 2020 թվականի ամառվանից վարակվածների թիվը կրկնապատկվել է, սակայն դեռեւս շատ հեռու է մինչեւ կոլեկտիվ իմունիտետի ձեւավորումը: Այս մասին հայտնում են Կառլոս III-ի առողջության ինստիտուտի գիտնականները:
Սերոպրեվալենտայնության համազգային պոպուլյացիոն հետազոտության ժամանակ գիտնականները նոյեմբերին կատարել են հակամարմինների ստուգման թեստավորում եւ հարցում անցկացրել Իսպանիայի 51 409 բնակիչների շրջանում:
Ստացած տվյալները գիտնականներին օգնել են հաշվարկել սերոպրեվալենտայնության ընդգրկումը՝ պարզել պոպուլյացիայում կորոնավիրուսային ինֆեկցիայի դրական թեստերով մարդկանց թիվը: Պարզվել է, որ նոյեմբերին վիրուսին բախվել է Իսպանիայի բնակչության շուրջ 10 տոկոսը կամ 4,7 մլն մարդ:
«Իսպանիայում բնակվող յուրաքանչյուր 10-րդ բնակիչը վարակվել է կորոնավիրուսով: Մարդկանց կեսը հիվանդացել առաջին գարնանային ալիքի ժամանակ, եւս կեսը՝ աշնանը»,- ասել է Կառլոս III-ի առողջության ինստիտուտի տնօրեն Ռաքել Յոտին:
Ընթացիկ տարվա մայիսին ինստիտուտի գիտնականները կատարել են հակամարմինների վերաբերյալ առաջին պոպուլյացիոն հետազոտությունը: Վերլուծության մեջ ներառվել են 61 հազարից ավելի մարդկանց տվյալները: Այդ ժամանակ ստացված տվյալները փաստացի խաչ են քաշել վարակվածների առավելագույն թվի միջոցով կոլեկտիվ իմունիտետի հասնելու թույլ հույսերի վրա: Չնայած այն հանգամանքին, որ COVID-19-ի առաջին ալիքի ժամանաակ Իսպանիան ամենատուժած երկրներից մեկն էր, IgG հակամարմիններ ուներ բնակչության ընդամենը 5,2 տոկոսը:
«Այս արդյունքների լույսի ներքո բնական վարակման միջոցով կոլեկտիվ իմունիտետի հասնելու ցանկացած առաջարկված մոտեցում ոչ միայն չափազանց ոչ էթիկական է, այլեւ անհասանելի»,- նշել են հեղինակները:
Գիտնականների խոսքով՝ Իսպանիայի բնակչության նվազագույնը 90 տոկոսը մինչեւ հիմա ենթակա է ախտածնի ազդեցությանը, մինչդեռ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար անհրաժեշտ է կորոնավիրուսից ապաքինված կամ պատվաստում ստացած ոչ պակաս 60 տոկոս մարդ:






