Կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների շրջանում թրոմբոզի հետեւանքով մահացությունը բավականին բարձր է: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ այդպիսի պացիենտների մոտ սովորաբար գրանցվում է իմունային բջիջների-նեյտրոֆիլերի չափազանց մեծ ակտիվություն: Այս մասին հայտնում են իսպանացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է JAMA Cardiology ամսագրում:

Նրանք ուսումնասիրել են մակարդված արյան նմուշները, որոնք վերցրել էին կորոնավիրուսով վարակվելուց հետո սրտի կաթված տարած պացիենտների կորոնար արտերիայից: Այդ նմուշներում հայտնաբերվել են նեյտրոֆիլերի մեծ թվով հետքեր:

Նախագծի հեղինակ, Մադրիդի ինքնավար համալսարանի հոսպիտալի սրտաբան Անա Բլասկոն կարծում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ձեւի դեպքում նեյտրոֆիլային արտաբջջային ծուղակները (ՆԱԾ), որոնք ոչնչացնում են վիրուսներն ու մանրէները, սկսում են վատ աշխատել, դրանք միանում են ոչ միայն ախտածիններին, այլ նաեւ թրոմբոցիտներին, ինչը որոշ պացիենտների մոտ հանգեցնում է թրոմբների սպոնտան առաջացման եւ սրտամկանի կաթվածի:

Գիտնականների տվյալներով՝ այս խնդրի կանխարգելման համար անհրաժեշտ է կանխել օրգանիզմում մեծ քանակությամբ նեյտրոֆիլերի կամ ՆԱԾ-ի ի հայտ գալը: Գիտնականները հուսով են, որ մոտ ժամանակում իրենց կհաջողվի այս տվյալները ստուգել, իսկ ստացած արդյունքները թույլ կտան թրոմբոզից պաշտպանել կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ձեւերով հիվանդներին: