Օրգանիզմում Т-բջիջների առկայությունը, որոնք հատուկ են SARS-CoV-2-ին, կորոնավիրուսային ինֆեկցիայի վաղ փուլերում կարող է կանխել բարդությունները: Այսպիսի եզրակացության են հանգել Duke-NUS-ի Բժշկական դպրոցի (Սինգապուր) գիտնականները: Նրանք իրենց նոր հետազոտությունը հրապարակել են Cell Reports ամսագրում:
Հետազոտության հեղինակները վերլուծել են COVID-19 ինֆեկցիայի սուր ախտանիշներով 12 պացիենտների վիրուսաբանական եւ իմունաբանական պարամետրերի փոփոխությունները՝ հիվանդության սկզբից մինչեւ ապաքինում կամ մահ: Պարզվել է, որ թեթեւ ախտանիշներով պացիենտների մոտ սովորաբար նկատվել է Т-բջիջների վաղ ինդուկցիա, որը գամմա-ինտերֆերոն է արտազատում:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն, ամենայն հավանականությամբ, ավելի արդյունավետ կլինի այն դեպքում, եթե նպաստի ինչպես հակամարմինների, այնպես էլ Т-բջիջների ընդհանուր ինդուկցիային:






