Սփրեյի տեսքով նոր դեղամիջոցը, որն ակտիվացնում է շնչուղիների իմունային համակարգը SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, կարող է նաեւ արդյունավետ լինել սովորական մրսածության վիրուսի` ռինովիրուսի դեմ: Այս մասին պատմում է European Respiratory Journal ապսագրում հրապարակված հոդվածը:
MedicalXpress-ը հայտնում է, որ INNA-X քթի սփրեյը զգալիորեն նվազեցնում է վիրուսային բեռը եւ ճնշում է վտանգավոր բորբոքումները շնչառական ուղիներում: Այն նաեւ արդյունավետ է ռինովիրուսի դեմ, որը մրսածության հանգեցնող ամենատարածված շնչառական վիրուսն է, որը հաճախ պատասխանատու է քրոնիկ շնչառական հիվանդությունների սրման համար, ինչպիսիք են ասթման եւ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը:
Գիտնականներն ուսումնասիրել են INNA-X-ի ազդեցությունը ասթմայով տառապող հիվանդների շնչառական օրգանների բջիջների վրա, որոնք պակաս արդյունավետ հակավիրուսային իմունային պատասխան ունեն եւ պարզել են, որ դեղամիջոցը հարմար է ավելի բարձր ռիսկի տակ գտնվող մարդկանց կողմից օգտագործման համար: Սփրեյը պահպանում է վիրուսի դեմ պաշտպանության առաջին գիծը, ինչը դժվարացնույմ է վարակի մուտքը շնչառական ուղիներ:






