Շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեջ կիրառվող հայտնի դեղի մեջ հայտնաբերվել են նախկինում անհայտ հակավիրուսային հատկություններ, որոնք օգտակար են ՍՇՎ-ի եւ COVID-19-ի բուժման ժամանակ: Այսպիսի եզրակացություն են կատարել Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանի գիտնականները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է Viruses ամսագրում:

Մասնագետների խոսքով՝ այս միջոցն ապագայում կարող է դառնալ ամենաարդյունավետը ՍՇՎ-ի եւ շատ այլ վիրուսների, այդ թվում կորոնավիրուսի դեմ պայքարում, նշված է MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Մասնագետների խոսքով՝ բուսական ծագման տապսիգարգին նյութը օժտված է SARS-CoV-2 կորոնավիրուսի, մրսածության կորոնավիրուսի, А գրիպի վիրուսի եւ մարդու շնչառական սինցիտիալ վիրուսի դեմ մեծ արդյունավետությամբ: Այն փոքր դեղաչափերով նպաստում է բնածին իմունային պատասխանի մոբիլիզացիային ընդդեմ ՍՇՎ հարուցիչների երեք հիմնական տեսակների:

Հատկանշական է, որ այս դեղամիջոցը կայուն է ստամոքսին հատուկ թթվայնության դեպքում (տապսիգարգինը կարելի է ընդունել խմելով), ինչպես նաեւ 48 ժամվա ընթացքում կարող է արգելափակել վիրուսի բազմացումը: Այն ախտածինների մոտ չի առաջացնում դեղային կայունություն եւ մի քանի հարյուր անգամ ավելի արդյունավետ է մյուս հակավիրուսային դեղամիջոցներից:

Հայտնի է, որ տապսիգարգինը, որը սկզբնապես առանձնացվել է Thapsia garganica բույսից, ճնշում է բջիջներից կալցիումի արտամղումը ուղիների ցանց, որոնք միավորում են մկանային բջիջները եւ կոչվում են սարկոպլազմատիկ ռետիկուլում: Սա առաջացնում է ռետիկուլումում կալցիումի պաշարների սպառում եւ դրա հետ կապված բջիջների հնարավոր մահ, ինչը օգտակար է եղել ուռուցքների բուժման համար: