Գիտնականները կապ են գտել Ալցհեյմերի հիվանդության եւ COVID-19 կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքի միջեւ: Cell Stem Cell ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ ApoE4 գենը, որը մեծացնում է դեմենցիայի զարգացման ռիսկը, մեծացնում է նաեւ մարդու զգայունությունը կորոնավիրուսի նկատմամբ, ասվում է Cell Stem Cell ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Հետազոտության հեղինակները բազմապոտենտ ցողունային բջիջներից ուղեղի բջիջներ (նեյրոններ եւ աստրոցիտներ) են աճեցրել, ինչից հետո դրանք վարակել են SARS-CoV-2-ով: Քանի որ COVID-19-ով հիվանդները հաճախ կորցնում են համի եւ հոտի զգացողությունը, գիտնականները ենթադրել են, որ վիրուսը կարող է նյարդաբանական ազդեցություն ունենալ: Դա հաստատվել է այն փաստով, որ նեյրոնները եւ աստրոցիտները ենթակա են վարակման, մինչդեռ աստրոցիտները խորացնում են ուղեղի վնասումը վիրուսի կողմից:
Գիտնականները նաեւ նյարդային բջիջներ են աճեցրել, որոնցում ApoE4 գենը փոխարինվել է չեզոք ApoE3-ով: Արդյունքում, վիրուսը սկսել է ավելի քիչ ազդեցություն ունենալ նեյրոնների եւ աստրոցիտների վրա, ի տարբերություն շատ ավելի լուրջ ազդեցությանն ApoE4-ով բջիջներում:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ռեմդեսիվիր հակավիրուսային դեղամիջոցը նվազեցնում էր վիրուսային բեռն աստրոցիտներում եւ կանխում էր բջիջների մահը եւ նեյրոդեգեներացման գործընթացները:






