Գիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRS) գիտնականները նկարագրել են իմունային բջիջների արդյունավետության վերականգնման նոր թերապեւտիկ մոտեցում: Այս հայտնագործությունը կարեւոր է ՄԻԱՎ-ի բուժման համար, հայտնում է Eurek Alert-ը:

ՄԻԱՎ ինֆեկցիայով պացիենտներն ամեն օր ընդունում են հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որոնք հիվանդությունը վերահսկողության տակ են պահում, բայց կարող են առաջացնել ծանր կողմնակի էֆեկտներ, ընդ որում՝ առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի վերականգնման:

Բայց կա նաեւ հիվանդների մի խումբ, որոնք կոչվում են էլիտար վերահսկողներ, որոնք կարող են ապրել վարակի հետ առանց որեւէ դեղամիջոցային միջամտության: Ամբողջ հարցը CD8 լիմֆոցիտներում նրանց էներգետիկ մետաբոլիզմի մեջ է: Գիտնականների խոսքով՝ օրգանիզմը պաշտպանելու եւ իրենց ֆունկցիաները կատարելու համար բջիջներն էներգիայի կարիք ունեն, որն արտադրվում է միտոքոնդրիումների մեջ: Սակայն այս էներգիան արդյունավետ չի օգտագործվում այն մարդկանց օրգանիզմում, որոնք հակառետրովիրուսային թերապիա են ստանում: Մետաբոլիզմի կարգավորման խախտման պատճառով բջիջների իմունային ֆունկցիան թուլանում է:

Գիտնականների խոսքով՝ էներգիայի այս դեֆիցիտը, սակայն, մշտական չէ: CD8 լիմֆոցիտները կարելի է փոխել լուծվող սպիտակուցի՝ ինտերլեյկին-21-ի միջոցով, որը լավացնում է դրանց էներգիայի սպառումը եւ իմունային ֆունկցիան: Այս սպիտակուցը միտոքոնդրիումների էներգետիկ մետաբոլիզմը վերականգնում է բջիջների, աուտոֆագիայի վերամշակման պրոցեսի միջոցով:

Էլիտար վերահսկողների համար աուտոֆագիայի կամ լիպոֆագիայի միջոցով լիպիդային պաշարների քայքայումը անչափ արդյունավետ է: Այս պրոցեսի նախաձեռնման շնորհիվ բջիջները սկսում են ավելի լավ արձագանքել պատվաստմանն ու բուժմանը: CD8 լիմֆոցիտների հետ կապված ամբողջ իմունային պաշտպանությունը ապահովվում է CD4 լիմֆոցիտների առկայությամբ: Այս բջիջները գործում են ինչպես իմունային համակարգի դիրիժոր բջիջներ: