«Սուպերտարածողները» վարակված մարդիկ են, ովքեր վարակում են ավելի մեծ թվով մարդկանց: Հետազոտությունը, որը հրապարակվել է Proceedings of of the National Academy of Sciences-ում, ցույց է տվել, որ այն, թե որքան մանր կաթիլ է արտազատում կորոնավիրուսով վարակված պացիենտը, կապված է տարիքից, քաշից, ինչպես նաեւ հիվանդության փուլից:
Medportal-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսը տարածվում է մարդուց մարդուն կաթիլների եւ աերոզոլների միջոցով, որոնք արտանետում են վարակված մարդիկ զրույցի, շնչելու եւ հազի ժամանակ: Այդ կաթիլների ձեւավորումն ու չափը կարող է կախված լինել մի շարք գործոններից, ներառյալ՝ օդի արագություն, լորձաթաղանթի վիճակ, շնչուղիներում լորձի կոնսիստենցիա:
Գիտնականները որոշել են պարզել՝ կան արդյոք օբյեկտիվ նշաններ, ըստ որոնց կարելի է կանխատեսել, թե վարակված մարդկանցից ով է ավելի շատ կաթիլ արտանետում օդ, եւ, հետեւաբար, այդպիսով համարվում է վարակի ավելի վտանգավոր տարածող:
Հետազոտության ժամանակ գիտնականներն օգտագործել են 19-66 տարեկան 194 մարդկանց մասին տվյալներ, որոնք կորոնավիրուս են տարել, ինչպես նաեւ փորձ անցկացրել կորոնավիրուսով վարակված կապիկների վրա:
Պարզվել է, որ մարդկանց 18 տոկոսն օդ է արտանետել մոտ 80 տոկոս վարակված կաթիլ: Հետազոտության հեղինակներին դա հիշեցրել է դասական կանոնը, որի համաձայն՝ վարակի 80 տոկոս տարածման համար պատասխանատու են վարակված մարդկանց 20 տոկոսը:
Կենդանիների վրա հետազոտության մեջ արտազատվող կաթիլների քանակությունը գագաթնակետին են հասել հիվանդության սկզբից հետո առաջին շաբաթվա վերջին՝ նվազելով մինչեւ սովորական մակարդակ երկու շաբաթ անց: Հիվանդության զարգացմանը զուգընթաց կաթիլներն ավելի քիչ են դարձել՝ հասնելով գագաթնակետին մեկ միկրոնի: Նման դինամիկա է հայտնաբերվել նույնիսկ առանց ախտանիշների վարակի ժամանակ: Մանր կաթիլները ավելի հեշտ են դուրս գալի շնչուղիներից եւ կարող են օդում մնալ ավելի երկար, քան խոշորները:






