SARS-CoV-2 կորոնավիրուսի մուտացված հարավաֆրիկյան շտամը մեծացրել է դիմադրությունը հումորալ իմունիտետի նկատմամբ, ինչն ավելի վտանգավոր է դարձնում այն մարդու համար: Այս մասին են նախազգուշացնում ֆրանսիական Պաստերի ինստիտուտի հետազոտողները:
Հարավաֆրիկյան շտամը բրիտանականից տարբերվում է նաեւ մեծ դիմադրողականությամբ: Հետազոտողներն ուսումնասիրել են B.1.1.7 (Մեծ Բրիտանիա) եւ B.1.351 (Հարավային Աֆրիկա) շտամները եւ պարզել են դրանց զգայունությունը COVID-19-ի նկատմամբ սպեցիֆիկ շտամների հանդեպ, որոնք առկա են կորոնավիրուսով հիվանդների արյան շիճուկում եւ քթից վերցված քսուքի մեջ:
Օրիգինալ D614G շտամի զգայունության հետ համեմատելու համար գիտնականները ռեպորտային բջիջներ են օգտագործել, որոնք սինթեզում են կանաչ լյումինեսցենտային սպիտակուցը: Կորոնավիրուսի հետ մեկ գիշերվա ընթացքում ինկուբացիայից հետո շիճուկին ավելացված բջիջները սկսում են փայլել:
Ինչպես պարզվել է, B.1.1.7-ը վնասազերծվել է առողջացած հիվանդների 83 շիճուկներից 79-ում, որոնք հավաքվել էին ախտանիշների ի հայտ գալուց 9 ամիս անց, ինչը D614G շտամի համար գրեթե նույնն է: Սակայն շիճուկների 40 տոկոսում B.1.351-ի դեմ հակամարմինների ակտիվությունը նվազել կամ ամբողջովին դադարել է: Բացի այդ, պարզվել է, որ պատվաստված մարդկանցից ստացված հակամարմինները նույնպես պակաս արդյունավետ են աֆրիկյան շտամի դեմ:






