Էդինբուրգի համալսարանի մասնագետները Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի մեկ այլ մուտացիա են հայտնաբերել: Նոր շտամը, որը ստացել է B1525 անվանումը, արդեն տարածվել է առնվազն 10 երկրում:
Ըստ Guardian թերթի` նոր շտամը հայտնաբերվել է Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիգերիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գանայում, Ավստրալիայում, Կանադայում, Հորդանանում եւ Իսպանիայում: Շտամի մասին այլ մանրամասներ դեռ հայտի չեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները հայտնաբերել էին կորոնավիրուսի B.1.1.7 բրիտանական շտամը, որն, ինչպես պարզվել էր, ավելի վտանգավոր է, քան հարուցիչի սկզբնական ձեւը եւ 30-70 տոկոսով ավելի մահացու: Արդեն հաստատվել է, որ վիրուսը 35-45 տոկոսով ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն: Այն գրանցվել է առնվազն 82 երկրում, իսկ ԱՄՆ-ում B.1.1.7 նոր շտամով վարակման թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր տասը օրը մեկ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբից հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայից, Հարավային Աֆրիկայից եւ Բրազիլիայից SARS-CoV-2 նոր մուտացված շտամների առաջացման մասին: Նոր շտամներն ավելի հեշտությամբ են տարածվում, եւ գիտնականները մտավախություններ ունեն, որ դա կարող է վարակման, մահվան դեպքերի եւ հոսպիտալացման թվի աճի հանգեցնել:






